Չարենցավանի 24-ամյա բնակչուհի Ն. Մ-ն այսօր՝ օգոստոսի 26-ին, փորձել է իրեն նետել ջրատարը։ Այս մասին ահազանգը ոստիկանության Չարենացավանի բաժնում ստացել են այսօր ժամը 10:50-ի սահմաններում։ NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Չարենցավանի բաժնից հայտնեցին, որ նրա ինքնասպանության փորձը կանխվել է Չարենցավանի զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից։ Աղջիկը ասել է, թե ցանկանում է կյանքին վերջ տալ սոցիալական ծանր պայմանների պատճառով։ Մեր տեղեկություններով՝ երիտասարդը կինը ամուսնալուծված է, ունի մեկ երեխա։ Նրան տեղափոխել են Ավանի հոգեբուժարան։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հասանելի է
русскийՏեղադրություն




























