«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս կայացել է նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողությունը։ Միջոցառումը Զուրաբյանն անցկացրել է իրեն պատկանող ռեստորան-սրճարանում, որն, ինչպես հայտնի է, գտնվում է Օպերայի տարածքում։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.

«Մեր տեղեկություններով միջոցառման «թամադան» եղել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառման մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ բավականին ջերմ է եղել վարչապետի վերաբերմունքը առ Արարատ Զուրաբյանը, եւ Տիգրան Սարգսյանը մեծ սիրով ստանձնել է վերջինիս ծննդյան արարողությունը «վարելու» գործը։ Վարչապետի հետ միասին Զուրաբյանին շնորհավորելու են եկել նախկին եւ «ներկա» ԱԺՄ-ականներ, նախկին ՀՀՇ-ականներ, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ-ականներից եղել է Աղվան Վարդանյանն ու «Հայանտառի» ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը։ Եղել են հրավիրված նաեւ ՀՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ, ինչպես նաեւ թերթերի խմբագիրներ։ Զուրաբյանի հյուրերի ցանկն այսքանով չի սահմանափակվել։

Ի դեպ՝ հստակ տեղեկություններ կան այն մասին, որ վարչապետն ինքն է որոշել ֆինանսավորել «նոր ՀՀՇ»-ականներին...»,– գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):