Ղարաբաղի Պետական երկրաբանական ծառայության նպատակն է հանրապետության պաշարները 1 մլն տոննա պղինձով ավելացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է ծառայության պետ, աշխարհագրության հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը:
Նրա խոսքով՝ պղինձ որոնում են 4 շրջաններում: Առաջին շրջանը ձգվում է Խաչենի ջրամբարից մինչեւ արդեն իսկ գործող Ղաշենի հանքավայր: Այդ խոշոր մասսիվը հետախուզվում է «Բեյզ Մետալս» ՓԲԸ-ն, որը պատկանում է «Վալլեքս» ընկերությունների խմբին: Կաշենի հանքավայրում, որտեղ միակ արդյունաբերական մետաղը պղինձն է, 2012թ նախանշվել է 56 մլն տոննա հանքանյութ: Լիարժեք թափով աշխատելու դեպքում հանույթը պետք է կազմի 3.58 մլն տոննա՝ 14-15 հազար տոննա պղնձի պարունակությամբ: Հանքավայրը մոտ 15 տարվա է:
Երկրորդ շրջանը տեղակայված է Շահումյանի շրջանի Դալիդաղ լեռան շրջակայքում: «Այստեղ մեր երկրաբանական ծառայության հետախուզությունը շատ բարձր ցուցանիշներ է ցույց տվել»,-ընդգծել է Գաբրիելյանցը:
Պղինձ որոնում են եւս երկու շրջաններում՝ Կովսականի մոտ եւ Բերձորից մինչեւ Շալվա գետ: «Այս շրջանը եւս շահ հետաքրքրական է»,-ընդգծել է Գաբրիելյանցը: «Մեր ծառայության ռազմավարական խնդիրներից է ուսումնասիրել գերակայող հանքային հումքը, որը կարող է էապես ազդել հանրապետության տնտեսական զարգացման վրա: Նման հումք ենք համարում պղինձը: Այդ պատճառով ուժերը կենտրոնացրել ենք ուսումնասիրելու պղինձի ինչպես արդեն հայտնի դրսեւորումները, այնպես էլ այնպիսիք, որոնք մենքառանձին ենք հայտնաբերել»,-հայտարարել է Գաբրիելյանցը:
Նշենք, որ խորհրդային ժամանակներում Ղարաբաղում կազմավորվել են Դրմբոնի, Ծաղկաշենի (ներկայից Կաշենի) հանքավայրերը, ինչպես նաեւ ավելի քան 15 պղնձե եւ պղնձաոսկու հանքավայրեր:



























