2013 թ. երկրորդ եռամսյակում դրամով վարկերի տոկոսադրույքները նվազման միտում են դրսեւորել: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի գնաճի հաշվետվության մեջ: Այսպես՝ դրամով վարկերի տարեկան տոկոսադրույքը նախորդ եռամսյակի նկատմամբ նվազել է 0,8 տոկոսային կետով՝ կազմելով 18,2%, ընդ որում՝ սպառողական վարկերի միջին եռամսյակային տոկոսադրույքը կազմել է 19.6%, հիփոթեքային վարկերինը՝ 12.6%, բիզնես վարկերինը՝ 14.3%:
Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսադրույքների մակարդակը երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի հաամեմատ ավելացել է 0.8 տոկոսային կետով, եւ հունիսին կազմել 11.8%;
Հատկանշական է, որ դոլարային վարկերի տոկոսադրույքներն աճում են դոլարային ավանդների տոկոսադրույքների նվազման պարագայում: Սրա արդյունքում դոլարային վարկի եւ դոլարային ավանդի տոկոսադրույքի մարժան աճել է՝ մարտի 4,1%-ից հունիսին հասնելով 5,2 %-ի:



























