Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները օգոստոսի 26-ին, ժամը 14.05-ին, մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված  Կարապետ Հ.-ին պատկանող տանն ու հարակից շինություններում. տան բակում գտնվող քարե շինության ներսից հայտնաբերվել է կանեփի 11 բույս`  7 կգ կշռով, ինչպես եւ 220 գ  կանեփանման կիսաչոր զանգված, կիսակառույց շինության հողածածկ հատակին հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ`  100 գ կանեփի բույսի կիսաչոր զանգվածով,  իսկ նույն շինությունում գտնվող արկղի միջից ՝ պոլիէթիլենային տոպրակ` օգտագործված եւ չօգտագորված ներարկիչներով, կենցաղային դանակ ու բամբակյա զանգված: Տան մուտքի դռանը կից ձախակողմյան պատի հետեւի մասից հայտնաբերվել է  հողով լցված մետաղյա դույլ, իսկ հողի մեջ առկա էր  կանեփի  1  բույս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Կարապետ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: