Ոստիկանության Մալաթիայի բաժնի  ծառայողները, օգոստոսի 26-ին, ժամը 16.45-ին,  մշակումն արգելված, թմրանյութեր պարունակող կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու կասկածանքով, ստուգում են կատարել 1955 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Լյոնյա Ս.-ին պատկանող, Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցում գտնվող տան բակին կից հողամասում, որտեղ հայտնաբերվել եւ արմատախիլ է արվել վերջինիս կողմից մշակված եւ աճեցված   320 գ   կանեփի կանաչ 17 բույս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատանյութաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: