Օգոստոսի 26-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մերսեդես Բենց»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























