Հայաստանում օգոստոսի 26-ից  27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 10, ավազակային հարձակման,  կողոպուտի  եւ խուլիգանության` 1-ական,  խարդախության  3 դեպքերն էլ բացահայտվել են:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1    դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: