Երեւանում երեկ` օգոստոսի 26-ին, Տիգրան Մեծ 71 շենքի բակում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ 43-ամյա Սասուն Բանդոյանը հոսանքահարվել է եւ տեղափոխվել հիվանդանդանոց:

Այրվածքաբանության եւ Ճառագայթային բժշկության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը ծանր է, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Նորայր Դավիդյանի խոսքով` վերջինս մեծ վնասվածքներ ունի, այրվածքներ է ստացել մարմնի 53 տոկոսը, այդ թվում` շնչուղիները: Տուժողին, տնօրենի փոխանցմամբ, դեռ չեն վիրահատել,պետք է կազդուրվի, որից հետո անպայման կվիրահատեն:

Հիվանդանոցից նաեւ հայտնեցին, որ Սասուն Բանդոյանը երկու անչափահաս երեխաների հայր է: