Տաթեւ տանող ճանապարհին Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից մոտ մեկ շաբաթ առաջ վրաերթի ենթարկված իտալացի զբոսաշրջիկը երեկ` օգոստոսի 26-ին, «Էրեբունի» բ/կ-ում մահացել է: Այս տեղեկությունը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից:

Նշենք, որ օգոստոսի  20-ին Ժամը 13:30-ի սահմաններում 58-ամյա Սաշիկ Ղազարյանը իր կողմից վարած Nissan Patrol մակնիշի մեքենայով Տաթեւ գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հայտնվել Տաթեւի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհին եւ վրաերթի ենթարկել 67-ամյա Ֆրանկա Մակկիին: 

Վերջինս օգոստոսի 20-ին ժամը 14.30-ին տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Լեւոն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա ընդունվել էր որովայնի բութ վնասվածք, փակ գանգուղեղային վնասվածք, տրավմատիկ շոկ ախտանշաններով: Անմիջապես ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն, կատարվել էին հետազոտություններ, վերականգնվել էր կենսական օրգանների աշխատանքը եւ  տեղափոխվել էր Երեւան` «Էրեբունի» բ/կ: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: