Ոստիկանության Արաբկիրի բաժնի տեսուչներից Արսեն Ապերյանը կարգապահական տույժի է ենթարկվելու: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ  «Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն: Ըստ դրա արդյունքների` ոստիկանության Արաբկիրի բաժնի տեսուչներից Արսեն Ապերյանը ենթակա է կարգապահական տույժի: