«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ: Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը չի փոփոխվել:   

Բորսայում այսօր վաճառվել է 2.7 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի ու վաճառքի առավել տարածված մարժան է 405-407 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր թուլացել է դոլարի նկատմամբ: Սպասումներ կան, որ ԱՄՆ-ը կսկսի ռազմական գործողություններ Սիրիայի նկատմամբ, ինչը կամրապնդի դոլարի դիրքերը: Եվրոն սակարկվում է 1.3360 դոլարի սահմաններում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33.1224 ռուբլի: