Ռուսաստանի դաշնության սահմանամերձ ԴՄԾ-ն լրացուցիչ անցակետ է տեղադրել ռուս-ադրբեջանական սահմանի չզոք գոտում, փոխանցում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով նախօրեին սահմանն անցնող Ադրբեջանի քաղաքացիներին:
Ռուսաստանի սահմանն անցած ադրբեջանցիները գործակալությանը պատմել են, որ սահմանին սպասել են 4 ժամ: Իսկ վաճառականներն առհասարակ անցակետում օրեր շարունակ սպասում են:
Vesti.Az-ի տվյալներով՝ սահմանում արդեն երկու շաբաթ է, ինչ նման իրավիճակ է տիրում: Ռուս սահմանապահները իրավիճակը չեն մեկնաբանում: Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծում են, որ իրավիճակը սահմանին բարդացել է Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո:




























