Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել է Սեւան լճից ոռոգման նպատակներով լրացուցիչ ջուր բաց թողնելու հարցը: Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի` տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այդ մասին տեղեկացրել է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարներին:
Ա. Գեւորգյանը նշել է, որ թեեւ գյուղատնտեսական տարին բավականին հաջող է, եւ սպասվում է բավականին առատ բերք, սակայն Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման լարվածություն կա: Այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված ծավալը` 170 մլն խմ, որից արդեն սպառվել է 152 մլն խմ-ը: Ա. Գեւորգյանը ՋՕԱ-երի ղեկավարներին կոչ է արել խնայողաբար օգտագործել ջուրը:




























