Կալինինգրադում օգոստոսի 27-ի երեկոյան, Գերցենի փողոցում գտնվող ՀԱԵ Սուրբ Ստեփանոս եկեղոցու բակում կրակոցներ են հնչել: Regnum-ի փոխանցմամբ, հրազենային վնասվածքներ են ստացել երեք տղամարդիկ:
Toyota Land Cruiser մեքենայի վարորդը, ով կրակ է արձակել, փախուստի է դիմել: Դեպքի վայրում հրազենի ավելի քան 10 պարկուճ է հայտնաբերվել:
Դեպքի պատճառներն առայժմ անհայտ են, ոստիկանությունը փորձում է պարզել վկաների առկայությունը, դեպքի վայրում օպերատիվ խումբ է աշխատում:




























