Դավիթաշեն վարչական շրջանում երեկ` օգոստոսի 26-ի, երեկոյան, բնակիչների կարծիքով, կրակոցների ձայներ են լսվել եւ նրանք ահազանգել են ոստիկանության բաժանմունք:
Ըստ շրջանառվող տեղեկությունների այդ ձայները լսվել են թիվ 14 տան բակից, որտեղ բնակվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց, որ այդ ձայները լսվել են ոչ թե իր տնից, այլ հարեւանի: «Նրանք նշում էին երեխայի ծնունդը, ինձ էլ հրավիրել, բայց ես զբաղված էի, տանը չեմ եղել, ուրախացել են, հրավառություն են արել»,- ասաց նա:




























