Չինաստանի բանակի գեներալի որդին եւ նրա 4 ընկերները առաջիկայում դատարանի առաջ կկանգնեն՝ կապված Պեկինի հյուրանոցներից մեկում կնոջ խմբային բռնաբարության հետ:
Այս տարվա փետրվարին 17-ամյա երիտասարդն իր 45 ընկeրների հետ խմում էր Պեկինի հյուրանոցներից մեկի բարում: Դրանից հետո հարբած երիտասարդները բռնաբարել են մի կնոջ, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Սա գեներալի որդու առաջին հանցագործությունը չէ: Երկու տարի առաջ նա դատապարտվել էր ամուսնական զույգի վրա հարձակվելու համար: Վերջիններս ավտոմեքենայով փակել էին նրա ճանապարհը: Որպես պատիժ նա 1 տարի անցկացրել է վերահսկողության տակ:
Չինացի երգիչ գեներալի որդուն մեկ տարվա ազատազրկման են դատապարտել
Գեներալն արդեն ներողություն է խնդրել տուժածներից՝ իր հղփացած երեխայի վարքի համար:




























