Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել Ռուսաստանի Գերագույն դատարանի շենքի մոտ: Ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:
7:30 սահմաններում տղամարդն իր վրա հեղուկ է լցրել եւ այրել, սակայն մոտակայքում գտնվող ստիկանն արագ կարողացել է կանխել ողբերգությունը: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, նրա մարմնի 25-30 տոկոսն այրվել է, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Իրավապահները հաղորդել են, որ տղամարդը 2010-ից ի վեր անընդհատ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եեղել, բազմիցս բողոքել է դատարաններին եւ նրա վերջին գործողությունը հուսահատ քայլ է եղել:




























