Ոստիկանության  Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին,  Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Վ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 11-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 207 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը: