Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ին,  գողություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ջուլիետա Խ.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսի սկզբներին տներից մեկի հյուրասենյակից գողացել է բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: