Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 27-ին, ժամը 19.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1951 թ. ծնված Հրանտ Օ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. հունվարի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության եւ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:




























