Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, օգոստոսի 27-ին, ժամը 12.30-ին, գողության համար ձերբակալված Ա. Մադյանի տան նկուղից գողոնն առգրավելու ընթացքում, հայտնաբերել եւ առգրավել են մի ողջ զինանոց:
Հայտնաբերվել են «բիքֆուրդյան» 4 քուղ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչի, ականանման առարկա, էլեկտրական լարեր, 12.7 մմ տրամաչափի փամփուշտ, դեռեւս չպարզված ինքնաձիգի փամփուշտի 7 գնդակ եւ 3 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 116 փամփուշտ, նռնակի 5 պայթուցիչ ու պահունակում լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:




























