«Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը  գործել են անհրաժեշտ պաշտպանության իրավիճակի պայմաններում,իսկ վնասը, որը հասցրել են, թույլատրված է օրենքով»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանը։ (ֆոտոռեպորտաժ)

Նա հայտնի միջադեպից ամիսներ անց, հենվելով քրեական գործում առկա նյութերի, ցուցմունքների, փորձաքննությունների պատասխանի վրա, ներկայացրել է, թե, ըստ իրեն, ինչպես է տեղի ունեցել ողբերգական միջադեպը եւ մեկ առ մեկ անդրադարձել է Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի տարածած, իր խոսքով՝ «ապատեղեկատվություններին»։

Ներկայացնենք մի քանի կարեւոր կետեր, որի շուրջ փաստաբան Ալումյանի ասածներին հակադարձեց Ռուբեն Սահակյանը։ Այսպես, նա շեշտեց, որ Արտակ Բուդաղյանի առաջին սպառնալիքներից հետո է Տիգրան Խաչատրյանը գնացել, վերցրել զենքը եւ շուրջ մեկ րոպեից վերադարձել դեպքի վայր։ Նա տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանը մեկ անգամ կրակել է Արտակ Բուդաղյանի վրա եւ վիրավորել նրան՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածք։ Նախկին մարզպետի որդին, անհրաժեշտ պաշտպանության նպատակով եւ գիտակցելով, որ հապաղելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, երկու անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա եւ վիրավորել նրան, իսկ դրանից հետո ինքը եւ մյուսները վազելով փախել են իրենց հետապնդող Ավետիք Բուդաղյանից։ Մյուս կարեւոր հանգամանքը, որի վրա ուշադրություն հրավիրեց Ռուբեն Սահակյանը, այն էր, որ ըստ մեղադրանքի որոշման՝ Նիկոլայ Աբրահամյանին մարմնական ծանր վնասցածք պատճառել է  Տիգրան Խաչատրյանը, մինչդեռ փորձաքննություններով հիմնավորվել է, որ նրա վրա կրակել եւ վնասվածք է պատժառել Ավետիք Բուդաղյանը։  Ռուբեն Սահակյանը հերքեց Հայկ Ալումյանի այն ասծաները, որ նախքան Բուդաղյանների գալը Խաչատրյանների եւ նրա մտերիմների մոտ զենք է եղել, նա շեշտեց, որ հրազենը Տիգրան Խաչատրյանի ձեռքին հայտնվում է եղբայրների գալուց եւ սպառնալիքներ հնչեցնելուց մեկ րոպե, իսկ Զարզանդ Նիկողոսյանի մոտ՝ կես րոպե անց։ Նա նշեց, որ շատ է հարգում պարոն Ալումյանի պրոֆեսիոնալիզմը, բայց զարմացած եւ տարակուսած է։

Ռուբեն Սահակյանը հերքեց նաեւ Բուդաղյանների փաստաբանի  այն հայտարարությունը, թե  եղբայրներին կրակել են թիկունքից՝ ասելով, որ նման բան չի եղել, դա ապացուցված է եել դեպքից անմիջապես հետո։ Ինչ վերաբերում է եղբայրների հոր՝ Էմիլ Բուդաղյանի նամակին նախագահին, ապա փաստաբանն ասաց, որ զարմացնում է այն, որ Ալոմյանը համոզված է, որ Էմիլ Բուդաղյանը ճիշտ է։ «Սուրիկ Խաչատրյանի գործողություններում չկան հանցագործության հատկանիշներ զենքերի անփույթ  օգտագործման առումով, քանի որ Բուդաղյաններին վնաս պատճառած արարքները օրենքով համարվում են իրավաչափ, անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված լինելու հիմքով։ Չկան նաեւ հատկանիշներ ինքնաշեն զենքի առումով, քանի որ այն օրինական ձեռք բերված, ինքնաշեն զենք է, որը նույնպիսին է, ինպիսին Ավետիք Բուդաղյանինը։ Փաստաբան Ալումյանը պարտավոր էր խորհուրդ տալ Էմիլ Բուդաղյանին չդիմել Հնարապետության նախագահին Սուրիկ Խաչատրյանի ինքնաշեն ատրճանակ պահելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ այդ ինքնաշեն ատրճանակը օրինական կարգով է ստացվել։ Սա վկայում է, որ Ալումյանը, բավարար  չափով ծանոթ չլինելով գործի նյութերին, սխալ խորհուրդներ է տալիս իր պաշըպանյալի հորը եւ անհարմար վիճակի մեջ դնում նրան։ Ի դեպ, նույնպիսի օրինական, բայց ինքնաշեն  ատրճանակով է նաեւ Նիկոլայ Աբրահամյանի մարմնական վնասվածք պատճառել Ավետիք Բուդաղյանը»,-փոխանցեց փաստաբանը

Ռուբեն Սահակյանը նաեւ նշեց, որ Արտակ Բուդաղյանին մեղադրված արարքը ուղղակի համապատասխանում է նրա յատարածին եւ ծանրացնելու տեղ չունի, այնպես որ այս առումով անհանգստանաու եւ ասեկոսենորվ հասարակությանը ապակողմոնորշելու կարիք չկա՝ ի հակադրություն Հայկ Ալումյանի հայտարարությանը, թե իրենք լուրեր են ստացել, որ քայլեր են ձեռնակվում նրա մեղադրանքը ծանրացնելու համար։ Ինչ վերաբերում է Բուդաղյանների փաստաբանի մյուս հայտարարությանը, թե Արտակ Բուդաղյանի զենքում փամփուշտ չի եղել եւ սպառնալիքը իրական չէ, ապա Ռուբեն Սահակյանը հակադարձում է, որ վերջինս զինված եկել է, եւ ոչ բարձրաձայն, ոչ էլ ցախրաձայն չի տեղեկացրել, որ զենքւոմ փամփուշտ չկա, եւ նույնիսկ Ավետիք Բուդաղյանն է վախեցել, որ եղբայրը կիրականցնի իր սպառնալիքը։

Ռուբեն Սահակյանը նաեւ շեշտեց, որ հայտնի տեսանյութը, որը Բուդաղյաններն ասում են, թե մոնտաժված է, գործում եղածի պատճենն է, այն չի մոնտաժվել, եւ տեխնիկապես հնարավոր էլ չէ դա անել։