«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երեւանի Բաղյան եւ Գյուրջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























