Հայաստանի առողջապահության նախարարության կողմից Երեւանի եւ մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հետեւյալ դեղերը.

• Հակագերճնշումային - «Ատենոլոլ 100մգ», «Բենազեպրիլ հիդրոքլորիդ 10մգ», «Էնապ ՀԼ», «Լիզինոպրիլ 10/12.5մգ, 10մգ, 20մգ»

• Փորլուծության դեմ - «Իմոդիում (Լոպերամիդ) 2մգ»

• Հակախոլեստերինային - «Լովաստատին» 10մգ, Սիմվաստատին 20մգ

• Հակաբիոտիկ - «Մինոցիկլին հիդրոքլորիդ 90մգ», «Կլարիտրոմիցին 500մգ»

• Հակադիաբետիկ - «Ակտոս (Պիոգլիտազոն) 15մգ», «Գլիպիզիդ 10մգ, 5մգ», «Մեթֆորմին հիդրոքլորիդ 500մգ, 1000 մգ»

• Հակաագրեգատային - «Պլավիքս (Կլոպիտոգրել) 75մգ», «Վարֆարին 1մգ, 2մգ»

• Հակացնցումային - «Տոպիրամատ 50մգ» եւ այլն:

ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։ Մարդասիրական օգնության ճանապարհով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը եւ հետագա հատկացումը բնակչությանը:

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: