Սիրիայում ուժային որոշումների փորձերը կհանգեցնեն «երկրում եւ տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացմանը», հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ լահդար Բրահիմիի հետ հեռախոսազրույցում:

Ինչպես հաղորդել են ԱԳՆ մամուլի ծառայությունում, քննարկվել է Սիրիայի շուրջ տիրող իրավիճակը, որը վերջին օրերին կտրուկ սրվել է այն հայտարարությունների եւ քայլերի պատճառով, որոնք ձեռնարկել են մի շարք երկրներ: Լավրովն ընդգծել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի եւ որ ուժային լուծումը կհանգեցնի միայն հետագա ապակայունացման:

Կողմերը համաձայնվել են, որ «այս ծայրահեղ իրավիճակում բոլոր կողմերը, այդ թվում արտաքին «խաղացողները», պետք է գործեն ամենայն պատասխանատվությամբ՝ առանց անցյալի սխալները կրկնելու»: