Վրաստանում  այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 06.50-ի սահմաններում վթարի են ենթարկվել «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ, «Ես» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի ամուսնու` Արման Մուշեղյանի հորեղբայրները: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արման Մուշեղյանը:

Նա պատմեց, որ իր հորեղբայրները` 60-ամյա Վազգեն եւ 56-ամյա Վահագն Մուշեղյանները իր հորեղբայրներն են, նրանք Ռուսաստանից վերադառնում էին Հայաստան եւ Honda մակնիշի մեքենայով վթարի են ենթարկվել Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղում: Նա ասաց, որ ղեկին եղել է Վահագն Մուշեղյանը, եւ քանի որ նա ամբողջ գիշեր վարել է, «աչքը կպել էր», մեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ դիպել էր ծառին:

Արման Մուշեղյանը պատմեց, որ նրանք կողոսկրի կոտրվածքներ են ստացել, արդեն եղբայրը մեկնել է Վրաստան եւ նրանց տեղափոխել մեկ այլ հիվանդանոց: «Ես էլ էի Մոսկվա, նոր եմ եկել, պետք է իրենց հետ գայի` այդ մեքենայով, բայց  պետք է շուտ գայի, բարեկամներս ասացին, որ երկար ճանապարհ է, ավելի լավ է օդանավով գնաս, ես էլ ինքնաթիռով եկա»,- պատմեց Արման Մուշեղյանը: