«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ օգոստոսի 28-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ՝ փոփոխություն չկրելով նախորդ 3 նստաշրջանների համեմատ:

Բորսայում այսօր վաճառվել է 4,6 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը մեծամասամբ գնվում է 405 դրամով, վաճառվում 407  դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն թուլանում է դոլարի նկատմամբ՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով; Համարվում է, որ եթե ԱՄՆ-ը հաջող հարձակում իրականացնի Սիրիայում՝ դոլարը կապիտալի համար ավելի հուսալի հանգրվան կդառնա, քան եվրոն: Եվրոն այսօր սակարկվել է 1.3377 դոլարին մոտ;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,1798 ռուբլի: Դոլարը ամրապնդվում է նաեւ ռուբլու նկատմամբ: