ՀՅԴ կուսակցության ներսում փոփոխություններ են սպասվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ կուսակցության քարտուղար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:

Նրա խոսքով, հաջորդ դարի կայանալիք ՀՅԴ Գերագույն խորհրդի նիստը կընդանա նախորդների նման: «Հագեցած օրակարգի ուսումնասիրման արդյունքում կընդունվեն համապատասխան որոշումներ», - նշել է Արտյուշա Շահբազյանը՝ հավելելով, որ շատ դժվար է ասել՝ ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան Գերագույն խորհրդի նիստի ընթացքում:

Նշենք, որ ՀՅԴ Գերագույն խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հաջորդ գարնանը: