Որոշ պետությունների կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելու վերաբերյալ ծրագրերը ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին եւ միջազգային այլ իրավունքի նորմերի դեմ ուղղված բաց մարտահրավեր են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գեննադի Գատիլովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ օգոստոսի 28-ին Հաագայում կայացած հանդիպմանը: Ինչպես հաղոդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել է Սիրիայի շուրջ ռազմա-քաղաքական իրավիճակը:
Գատիլովն ընդգծել է, որ այս փուլում անհրաժեշտ է առավելագույնս գործի դնել քաղաքական-դիվանագիտական գործիքները, թույլ տալ քիմիական զենքի կիրառման առիթով Սիրիայում գործող ՄԱԿ-ի փորձագետներին ավարտին հասցնել իրենց մանդատն ու իրականացված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ կողմ է արտահայտվել այն գաղափարին, որ սիրիական հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով կարգավորվելուց բացի, այլ տարբերակ չունի»,-ասվում է հաղորդագրությունում:





























