Ստեփանավանի օդանավակայանի բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ին որոշեց բաժնետոմսերը վերցնել ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունից եւ փոխանցել արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նշենք, որ Ստեփանավանի օդանավակայանը 2006թ.-ից գործունեություն չի ծավալում, եւ ներառված է պետգույքի մասնավորեցման ծրագրում:





























