Կենսաթոշակները սեպտեմբերից սկսած կայուն կերպով կվճարվեն սկսած յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը;
Նրա ներկայացմամբ՝ ըստ օրենքի կենսաթոշակը տվյալ ամսվա ընթացքում է վճարվում: Այսինքն՝ հստակ ժամկետ նշված չէ: Նախկինում իրավիճակն այնպես էր, որ մարզերում կարող էին լինել կենսթոշակների վճարումների այլ ժամկետ, քան մայրաքաղաքում: Սակայն 2011 թ. նախարարությունը կարողացել է հասնել նրան, որ բոլոր կենսաթոշակառուների համար կենսաթոշակները վճարվում են նույն օրը՝ ամսվա սկզբի աշխատանքային օրերին:
2013 թ. հունիսից ներդրվել է նոր էլեկտրոնային համակարգ, ստեղծվել են տեղեկատվական շտեմարաններ; Դրանցում ճշգրտվել են կենսաթոշակառուների ցանկերը, ինչի հետեւանքով որոշ խնդիրներ են առաջացել: Ներկայում, ըստ նախարարի, մոտ 200 կենսաթոշակառուի խնդիր դեռեւս առկա է:





























