Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն ունի իր կարծիքը տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ, սակայն չի ցանկանում այն բարձրաձայնել: Այդ մասին Շուշան Պետրոսյանն ասել է այսօր՝ օգոստոսի 29-ին կայացած ասուլիսում:
«Այդ շրջանում ես Երուանում չեմ եղել: Նախ Արցախում էի, հետո որդիներիս Սեւան էի տարել հանգտանալու... Նաեւ զբաղված էի հայրիկիս տարելիցի կապակցությամբ», - պատասխանեց նա` հավելելով, որ ունի իր դիրքորոշումը այդ թեմայով, որի շուրջ այժմ չէր ցանկանա խոսել:
Ինչ վերաբերվում է ԲՈՒՀ-երում ուսման վարձի թանկացմանը` Շուշան Պետրոսյանն ասել է. «Ես կողմ եմ մի բանի, որ երեխաները ծնողների փողը քամուն չտան»:
Նա անդրադարձավ նաեւ քննությունների ժամանակ արեւի տակ կանգնած, գլուխները արեւից թերթով ծածկած ծնողներին:
«Ես ցանկանում եմ, որ երեխաները գնահատեն այդ», - ասաց երգչուհի պատգամավորը եւ հավելեց, որ չի ընդունում, երբ ուսանողները, օրինակ փախչում են դասերից: Նա հիշեց, որ իր ուսանողական տարիներին սովորելու մեծ ձգտում կար:
Հարցին, թեինչպես է վերաբերվում, երբ հայ տղամարդը հայհոյում է հայ կշնոջը` նա պատասխանեց, որ հայ կանանց եւ աղջիկներին նույնպես, ինչպես եւ տղամարդկանց հարիր չէ հայհոյելը:





























