Ամերիկացին գերեզմանատնից առեւանգել է հոր դիակը՝ հույս ունենալով կենդանացնել այն: Առեւանգման մեջ մեղադրում են 49-ամյա Վինսենթ Բրայթին: 93-ամյա Քլարենս Բրայթի մարմինը Դեթրոյթի գերեզմանատնից առեւանգել էին հունվարի 14-ին: Որդին հոր մարմինը սառցախցիկում է պահել:
Ինչպես հաղորդում է MIGNews-ը, ոստիկանությունը, ընտանիքի այլ անդամների ուղղորդմամբ, մարմինը հայտնաբերել է Դեթրոյթի արեւելքում Բրայանթի տանը: Առեւանգիչը խոստովանել է, որ նման քայլի է գնացել, քանի որ պատրաստ չի եղել բաժանվել նրանից:
Դիակի առեւանգման համար նրան կարող է սպառնալ միչեւ 10 տարի ազատազրկում: Նա նաեւ հետազոտվել է հոգեբույժների մոտ, որոնք նրան մեղսունակ են ճանաչել: Դատավճիռը կկայացվի սեպտեմբերի 24-ին:





























