Ռուս պատգամավորին վիրավորելն արժի 1000 լարի, իսկ վրացի նախագահին՝ 100: Այսպես է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել ակտիվիստ Մելոր Վաչանձեի հետ կապված իրավիճակը, որը օգոստոսի 28-ին ձերբակալվել էր Բաթումիում՝ նախագահին վիրավորելու համար: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան բաց են թողել նույն օրը երեկոյան՝ 100 լարի վճարելուց հետո:
Նա նշել է, որ վերջերս Բաթումիում լավ վերաբերմունքի է արժանացել ժողովրդի կողմից, ինչը դուր չի եկել մի մարդու՝ կենդանաբանական այգու տնօրեին եւ նա վանդակներից բաց է թողել իր գազաններին՝ իրականությունը խեղաթյուրելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտրեպրեսսնյուսը»:
Նա հավելել է, որ ամեն օր դուրս եկել մարդկանց հետ շփվելու՝ առանց թիկնապահների, քանի որ ինքը նման խնդիր չունի:
Հիշեցնենք, որ նախօրեին Բաթումիի Պյացցայում ակտիվիստ Մելոր Վաչնաձեի եւ նախագահի թիկնապահների միջեւ կոնֆլիկտ է սկսվել: Արդյունքում՝ ակտիվիստին ձերբակալել էին՝ նախագահին վերբալ վիրավորանքներ հասցնելու համար:
Բաթումում Սահակաշվիլիին վիրավորելու համար քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել





























