Մոնղոլիայում փորձում են գուշակել առեղծվածային հետքերի գաղտնիքը, որոնք պարբերաբար հայտնվում են Խյարգաս-Նուուր լճի ափին: Նախորդ ամռանը ջրամբար էր այցելել ռուս հետազոտողների մի խումբ: Նրանք ենթադրում են, որ հետքերը թողնում է խոշոր նախաատմական սողունը, որը երկրի վրա գոյություն ունի դեռեւս նախասառցե շրջանից, փոխանցում է «Գոլոս Ռոսիիին»:

Ռուսական գիտախմբի ղեկավարի խոսքով նմանատիպ հետքեր հայտնաբերվել են նաեւ լճի հատակին: Այդ հետքեը թողել են տարբեր տարիքի մի քանի առանձնյակներ: Մեկ այլ վարկածով հետքերը թողնում է միեւնույն կենդանին՝ մարմնի տարբեր հատվածներով: