Բրիտանական Ladbrokes  բուքմեյքերական գրասենյակը սկսել է խաղադրույքներ ընդունել Microsoft-ի հաջորդ գլխավոր տնօրենի ընտրության համար: Բուքմեյքերները կարծում են, որ նոր գլխավոր տնօրեն հավանական է դառնա Nokia-ի ներկայիս ղեկավար Սթիվեն Իլոպը. նրա շուրջ խաղադրույքները ընդունվում են հինգը մեկի դիմաց:

Բացի այդ, նրանց կարծիքով, մեծ հավանականություն ունի Microsoft-ի օպերիացիոն տնօրեն Քեվին Թերները(վեցը մեկի դիմաց), ինչպես նաեւ Windows-ի

զարգացման գծով նախկին ղեկավար Սթիվեն Սինովսկին ու  Microsoft-ի սարքավորումների բաժանմունքի ներկա ղեկավար Ջուլի Լարսոն-Գրինը(ութը մեկի դիմաց):

Բրիտանացիները կարող են ռիսկի դիմել եւ խաղադրույքներ կատարել առավել քիչ հավանական թեկնածուների վրա՝ Netflix-ի ղեկավար Ռիդ Հասթինգս, eBay-ի գլխավոր տնօրեն Ջոն Դոնահյու կամ Google+-ի զարգացման ղեկավար Վիկ Հանդորթ: 33-ը մեկի դիմաց խաղադրույքներ են ընդունվում iOS-ի նախկին ղեկավար Սքոթ Ֆորսթալի, Yahoo-ի ղեկավար Մարիսա Մայերի եւ Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգի համար:

Ամենաքիչ հավանական եւ տոտալիզատորի տեսանկյունից ամենաեկամտաբեր թեկանծուների թվում են Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Իվը եւ Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին(40-ը մեկի դիմաց), ինչպես նաեւ Microsoft-ի համահինադիր Բիլ Գեյթսը(50-ը մեկի դիմաց): Սակայն այս պաշտոնում նրանց ավելի շատ են սպասում, քան Թիմ Կուկին՝ Apple-ի ներկայիս գլխավոր տնօրենն ու Սթիվ Ջոբսի ժառանգորդը: Նրա համար խաղադրույքի չափը կազմում է 100-ը մեկի դիմաց: Խաղադրույքները Մեծ Բրիտանիայում կշարունակեն ընդունել մինչեւ հոկտեմբերի մեկը, գրում է Digit.ru-ն՝ մեջբերելով բուքմեյքերների կայքը:

Հիշեցնենք, որ Microsoft-ի ներկայիս ղեկավար Սթիվ Բալմերը պաշտոնը կթողնի 12 ամսվա ընթացքում: