Հյուսիսային պոողոտայում օգոստոսի 29-ին երաժշիտ Գեւորգին են մոտեցել մի խումբ տղաներ, որոնցից մեկը սկսել է ծաղրել Գեւորգին՝ ասելով՝ «արագ նվագի, թե չէ գլուխդ կջարդեմ»:

Գեւորգը խնդրել է իրեն չխանգարել: Նույն պահին դեպքի վայր է մոտեցել Գեւորգի մայրը՝ պահանջելով երիտասարդից չանհանգստացնել որդուն: Մորն ի պատասխան՝ մոտ 22-24 տարեկան երիտասարդը խփել է նրա աչքին: Շտապօգնությունը Գեւորգի մորը տեղափոխել է հիվանդանոց՝ աչքի պատռվածքով, գրում է «Hetq.am»-ը:

Ոստիկանները Գեւորգին ուղեկցել են ոստիկանության Կենտրոնի բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու:

Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրել է, որ ծաղրողը եւ Գեւորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»: Այժմ Գեւորգից պահանջվում է ընդամենը հաղորդում տալ: