ՀՅԴ ներկայացուցիչները համառորեն խուսափում են պաշտոնապես արձագանքել ՀՅԴ ղեկավար կազմի մի քանի անդամների դեսպաններ նշանակելու վերաբերյալ լուրերին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ էլ մենք տեղեկացանք, որ խոսվում է ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանին Սանկտ Պետերբուրգում հյուպատոս նշանակելու մասին։
Հիշեցնենք, մինչ այս՝ տեղեկություններ կային, որ ՀՅԴ հայաստանյան Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիյում, իսկ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը՝ եվրոպական մեկ այլ երկրում։ Լեւոն Մկրտչյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ իր մասով տեղեկությունը հերքում է։ Վահան Հովհաննիսյանը եւ մյուս բոլոր ՀՅԴ-ականները շարունակում են խիստ անհասանելի մնալ լրագրողների համար»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























