Ադրբեջանում հոգեհացի ընթացքում ծագած կռվի հետեւանքով  հինգ մարդ դանակով ստացված վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել Ագդաշի շրջանի Մեշեդ գյուղում:

Կռիվը սկսվել է հարեւանների միջեւ: Աստիճանաբար կռվին միացել է 50 մարդ, մասնակիցները դանակներ եւ այլ բութ գործիքներ են գործի դրել:

Ըստ ԱՊԱ գործակալության տեղեկության` կռվի պատճառը հարեւանների միջեւ թշնամանքն է եղել: Երկու տարի առաջ ընտանիքներից մեկի անդամ ամուսնացած տղամարդը ոչ պաշտոնական հարաբերություններ էր ունեցել հարեւանի աղջկա հետ: Աղջկա հորեղբայրը, ընտանիքի վրայից խայտառակությունը սրբելու համար, սպանել էր աղջկան եւ այժմ կրում է իր պատիժը: Այդ ժամանակվանից ի վեր տղամարդու եւ աղջկա հարազատները  թշնամացել էին:

Հինգ տուժածները հիվանդանոցում են, նրանց վիճակը միջին ծանրության է: Կռվի փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: