ԱՄՆ կառավարությունը չի ծրագրում հատուկ դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին հետեւելու: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության աշխատակցին:

Նրա խոսքով՝ ընտրություններին հետեւելու է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների միայն մի փոքր խումբ: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 9-ին:

Հիմնական հավակնորդը գործող նախագահ Իլհամ Ալիեւն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003-ից ի վեր:

Ընտրությունների նախաշեմին Ադրբեջանի իշխանությունները փորձել են հնարավորինս չեզոքացնել միջազգային դիտորդներին՝ սահմանափակելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի լիզաորությունները, ինչին ԵԱՀԿ-ն համաձայնել է: