74 տարեկան հասակում վախճանվել է իռլանդացի հայտնի բանաստեղծ եւ նոբելյան մրցանակակիր Շեյմուս Հինին:
Նրա առաջին գիրքը՝ «Տասնմեկ բանաստեղծությունը», հրատարակվել էր 1965թ.-ի նոյեմբերին: Մեկ տարի անց լույս տեսավ նրա առաջին լիարժեք ժողովածուն: Իր բանաստեղծությունների մեծամասնությունը նա գրել է 70-80-ական թթ.ին՝ Հյուսիսային Իռլանդիայում կոնֆլիկտի սրման տարիներին, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ մեջբերելով The Guardian-ին:
Հինին Օքսֆորդում գրականության պորֆեսոր էր եւ դասախոսում էր Հարվարդի համալսարանում: 1995թ.-ին նրան շնորհել են Նոբելյան մրցանակ գրականությունից՝ «Պոեզիայի լիրիկական գեղեցկության եւ էթիկական խորության համար, որը մեր առջեւ բացում է զարմանալի առօրյան ու վերակենդանացնում է անցյալը»: 2006թ.-ին նա արժանացել է Թ.Ս. Էլիոտի մրցանակին:





























