Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության՝ TRT-ի արաբական ծառայության եգիպտացի հաղորդավարներից Բեշիր Աբդելֆեթահն ուղիղ եթերում քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ հայտնել, որ հեռանում է աշխատանքից:

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ TRT-ի արաբական ծառայության եգիպտացի հաղորդավարներից Բեշիր Աբդելֆեթահն ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդման ժամանակ քննադատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, հայտարարել է, թե Եգիպտոսի ժողովրդին ուղղված Էրդողանի խոսքերը սխալ են:

Պարոն Էրդողանը Եգիպտոսի ժողովրդին ներողություն է պարտք, սակայն դեռ ներողություն չի խնդրել: Թող ամաչի ներողություն չխնդրողը: Սակայն ես այստեղից ներեղություն եմ խնդրում եգիպտացի ժողովրդից: Ես ամաչում եմ, որ աշխատել եմ այս հեռուստաալիքում: Այժմ բոլորի աչքի առաջ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս աշխատանքից,-ասել է հաղորդավարը: