Երեւանի «Եվրոպա» հյուրանոցը, որ կապված է ֆրանսիական «Saberatour» խմբի հետ, նվաճել է խոշորագույն զբոսաշրջային «TripAdvisor» կայքի «Որակի նշան-2013» մրցանակը: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie» հանդեսը:

4-աստղանի հյուրանոցն առաջարկում է 44 համարներ, այդ թվում՝ երեք «լյուքս» համար: Հյուրանոցն իր դռները բացել է 2003թ.: Մրցանակը տրվում է միայն այն հաստատություններին, որոնք պարբերաբար ստանում են զբոսաշրջիկների դրական արձագանքները «TripAdvisor»-ի կայքում: