«Օլիմպիական» շինարար Մարտիրոս Դեմիրճյանի բազմանդամ ընտանիքը, որին իր խոսքով ծեծել ու խոշտանգումների են ենթարկել Սոչիի Ադլերի մարզի «Բլինովո» ոստիկանության բաժանմունքում, նյութական օգնություն է խնդրում:
Ընտանիքը կերակրողին ժամանակավորապես կորցնելուց հետո, բուժման համար ծախսերի եւ քրեական հետապնդումից պաշտպանվելու համար, Դեմիրճյանի առանց այդ էլ կարիքավոր ընտանիքը, որտեղ չորս երեխա կա, մեկն էլ դեռ պետք է ծնվի, գոյատեւման որեւէ միջոց չունի: Մարտիրոսի կինը՝ Լյուդմիլան, ով կերակրող մայր է, անհանգստություններից կորցրել է կաթ, գրում է «Երկրամասը»:
«Օլմպիական» կառուցումներում աշխատող տուժածի ընտանիքը խնդրում է անտարբեր չմնացող մարդկանց տրամադրել հնարավոր նյութական աջակցություն:
Հիշեցնենք, որ Սոչիի բնակիչ Մարտիրոս Դեմիրճյանը, ով աշխատում էր 2014թ.-ի Օլիմպիական խաղերի կամավորների համար տների շինարարությունում, ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել ու խոշտանգվել էր այն բանի համար, որ աշխատավարձ էր պահանջել: Դեպքից մի քանի օր անց Սոչի քաղաքի ՆԳ վարչությունը միջնորդագիր էր ներկայացրել Ռուսաստանի հետաքննչական հանձնախումբ՝ խնդրելով Դեմիրճյանին պատասխանատվության ենթարկել սխալ տեղեկատվության տարածման համար, որը աղավաղում է Բլինովի ոստիկանների գործնական հեղիանկույթունն ու պատիվը: Գերատեսչություն են դիմել նաեւ վեց պատգամավորներ՝ խնդրելով պարզել ոստիկանների ամենաթողության դեպքը: Դեմիրճյանի հետ հանդիպում էր ունեցել «ՊԱՌՆԱՍ» կուսակցության նախագահ Բորիս Նեմցովը: Հետաքննչական հանձնախումբը արագ ներգրավվել է աշխատանքներում, եւ գերատեսչության ղեկավարի տեղակալ Բորիս Կարնաուխովը շուտով հայտարարել է, որ Դեմիրճյանի դեմ վարկաբեկման համար գործ է հարուցվել:





























