Արեւմտյան Վրաստանի քաղաքներում ու գյուղերում տեղատարափ անձրեւ ու փոթորիկ է սկսվել, որը զգալի վնաս է հասցրել:Բաթումիում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, արմատախիլ են եղել ծառերը, վնասվել է ինը ավտոմեքենա: Տարերային աղետը հասել է նաև Քոբուլեթի, Շեքվեթիլի ու Սենակի, գրում է Georgiatimes:
Սենակիում տեղատարափ անձրեւներից բարձրացած Պացա գետի մակարդակը ջրի տակ է թողել ավելի քան 30 տուն: Սատկել են ընտանի կենդանիները: Տեղի բնակիչները կոչ են անում ջրամբարտակներ կառուցել: Նախկին ջրամբարտակները 1,5 ամիս առաջ են վնասվել ջրհեղեղի արդյունքում:Իշխանությունները հավաստիացնում են, որ կենտրոնական կառավարության կողմից արդեն փոխանցվել են համապատասխան միջոցներ: Մոտ ժամանակներում ավարտին կհասցվեն նախագծման աշխատանքները , եւ կսկսեն վերականգնել ամբարտակները:





























