Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է Շուշիի Ռեալական ուսումնարանի շենքում Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի բեմադրությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը Շուշիում: Նրա համոզմամբ դա օգտակար է Արցախում դասական երաժշտության զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ պատմամշակութային կոթողների պահպանման տեսանկյունից:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:





























