Հոլանդացի լուսանկարիչ Հերբերթ Շրոյերը մեղադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին, որ նա Instagram-ի իր բլոգում առանց հղում տալու տեղադրել է իրեն պատկանող լուսանկարները:
Լուսանկարիչն իր Twitter-ում գրել է, որ Չեչնիայի ղեկավարը իր էջում տեղադրել է իրեն պատկանող լուսանկարը: Այդ մասին Շրոյերին տեղեկացրել են էլեկտրոնային փոստով: Նա դիմել է կայքի ֆոտոծառայության ղեկավարությանը, նշելով. «Իմ լուսանկարը գողացել է Չեչնիայի նախագահը: Իմաստ ունի՞ սովորական գործընթաց սկսել հեղինակային իրավունքների պաշտպանության համար», հաղորդում է Lenta.ru-ն:
Պեյզաժի ֆոնի վրա ոչխարների լուսանկարը կատարվել է այս տարվա հուլիսին:





























