Մինչ սոցիոլոգները գլուխ են կոտրում, փորձելով գտնել Հնդկաստանում բռնաբարությունների կտրուկ աճի բացատրությունը, այդ հարցի մասնակի պատասխանը գտել է Men`s Health ամսագիրը: Պարբերականը պարզել է, որ Հնդկաստանում զգալիորեն ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում, քան այլ երկրներում: Պարզվել է նաեւ, որ հնդիկները զգալիորեն ավելի քիչ սեքսուալ զուգընկեր ունեն: Հնդկուհիներն իրենց ողջ կյանքում ունենում են միջինը երկու զուգընկեր, իսկ օրինակ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում այդ թիվը 7 անգամ ավելի է:
Ամսագիրը հարցումն անցկացրել է ամռան ամիսներին, որին մասնակցել է 50 հազար մարդ, աշխարհի ավելի քան 30 երկրներում: Հարցման նպատակը եղել է տարբեր երկրներում սեռական կյանքի միջեւ եղած տարբերությունները բացահայտելը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հնդիկները սեքսով են զբաղվում շաբաթական մեկ անգամից էլ քիչ եւ ողջ կյանքում ունենում են 3 զուգընկեր: Դա ամենացածր ցուցանիշն է բոլոր երկրների շարքում:
Ի դեպ, բոլորից շատ զուգընկեր ունեն խորվաթները (11):





























