Օքսֆորդի համալսարանի մի խումբ մաթեմատիկոսներ ու հնագետներ մշակել են առաջին միավորված պետականության՝ Հին Եգիպտական թագավորության ստեղծման ժամանակագրության հնարավոր մոդել, գրում է New Scientist-ը:
Վիճակագրական մոդելը հիմնված է եգիպտական մոտ 200 հնագիտական գտածոների ժամանակի որոշման ռադիոջրածնային մեթոդի վրա: Դրանք պահվում են եվրոպական եւ ամերիկյան թանգարաններում, ինչպես նաեւ գտնվել են Գազայի հատվածի Թել էս-Սաքան բնակավայրի պեղումների արդյունքում: Ռադիոջրածնային մեթոդը թույլ է տալիս որոշել միայն բնական ծագման օբյեկտների ժամանակային պատկանելիությունը, հայտնում է Lenta.ru-ն:
Գտածոների ժամանակային պատկանելիության որոշման ռադիոջրածնային մեթոդի ժամանակ սխալը հավանական է (այս դեպքում մոտ 300 տարի), ուստի առավել ստույգ տվյալների համար ստեղծել են ժամանակագրության մաթեմատիկական մոդել, որում կիրառվում է բայեսյան վիճակագրությունը:
Հեղինակները պարզել են, որ Հին Եգիպտոսի միավորմանը նախորդող նախատոհմային ժամանակաշրջանը սկսվել է մ.թ.ա. 3800-3700թթ.-ին եւ շարունակվել է մինչեւ մ.թ. 600-700թթ.: Վերջին գնահատմամբ մի քանի հարյուրամյակ կրճատվում է մինչեւ այդ եգիպտագետների կողմից ընդունած ժամկետներից:
Բացի այդ գիտնականները 68 տոկոս ճշտությամբ սահմանել են միավորված Եգիպտոսի առաջին կառավորղ Խոր Ահա փարավոնի կյանքի տեւողությունը: Նրանց տվյալների համաձայն նա ծնվել է մ.թ.ա. 3111-3045 թթ.-ից եւ մահացել է մ.թ.ա. 3073-3036թթ.-ին:





























